Ռուսաստանում երկնաքար է ընկել (տեսանյութ)
Մուրմանսկի և հարակից տարածքի բնակիչները երեկ երեկոյան մեծ փայլուն օբյեկտի ընկնելը նկատել են և նկարահանել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն` հղում տալով «Piter.TV»-ին:
Տեղացիների ավտոմեքենաներից մեկի վիդեոձայնագրիչ սարքը ֆիքսել է «փայլուն գնդի» անկումը, որն իր հետևից ոչ մեծ լուսավոր հետք է թողել:
Սոցիալական կայքերում քննարկումներ են սկսվել երևույթի մասին: Որոշ օգտատերեր ենթադրել են, որ դա ասուպ է եղել, իսկ մյուսները փորձել են ապացուցել, որ դա ռազմական հրթիռ է եղել: