Արցախի հարցով Պուտինը հիասթափեցրել է Էրդողանին․ նա անհույս է
Լրագրողների հետ զրույցում Թուրքիայի նախագահ Էրդողանն անդրադարձել է ԼՂ համակարտության խնդրին, որը քննարկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը: Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը:
«Մենք պարոն Պուտինի հետ քննարկեցինք ԼՂ խնդիրը: Ռուսաստանն ազդեցություն ունի Հայաստանի վրա: Կա ավելի վաղ ընդունված որոշում 5 շրջանների մասին: Պարոն Պուտինը դրական է տրամադրված, սակայն ինչպես հասկացա, նա հույսեր չունի: Ես կարծում եմ, որ այս անհուսությունը կապված է երկու կողմերի միջև հարաբերությունների հետ»,- նշել է Էրդողանը: