Լեռնային Ղարաբաղը դարձել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի համագործակցության օրինակ. Մեթյու Բրայզա
Լեռնային Ղարաբաղը և ահաբեկչության դեմ պայքարը ԱՄՆ-ի և Ռուսաստանի բացարձակ համագործակցության օրինակն են դարձել: Այս մասին «РИА Новости» լրատվական գործակալությանը հայտնել է պետքարտուղարի` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի նախկին տեղակալ Մեթյու Բրայզան:
«Մենք լիովին հակընդդեմ հայացքներ ունենք Վրաստանի կոնֆլիկտի հարցով և միաժամանակ լիովին համագործակցում ենք Լեռնային Ղարաբաղի հարցով և ահաբեկչության դեմ պայքարում»,- նշել է Բրայզան, ով իր պաշտոնը զբաղեցրել է 2005-2009 թվականներին և առաջին հերթին կենտրոնացած էր Կովկասյան տարածաշրջանի վրա:
Նրա կարծիքով` այժմ նշանակալի փոփոխություններ են գրանցվել` ի համեմատություն 8-9 տարի առաջ եղած պատկերի: