Բյուջեի քննարկումներ՝ կիսադատարկ դահլիճում. ներկա գտնվող պատգամավորներն էլ ոչ թե լսում, այլ զրուցում էին իրար հետ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես շատ այլ դեպքերում, այնպես էլ երեկ ԱԺ նիստերն անցնում էին կիսադատարկ դահլիճում: Անգամ, երբ խորհրդարանում քննարկվում էր 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը, խորհրդարանի նիստերի դահլիճում հաշված թվով պատգամավորներ կային:
Իրավիճակն առավել վատ էր հատկապես ընդմիջումից հետո: Դահլիճը ոչ միայն կիսադատարկ էր, այլև ներկա գտնվող քիչ թվով անձինք էլ ավելի շատ միմյանց հետ էին զրուցում, քան լսում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին:
Մասնավորապես «Ժողովուրդ»-ը նկատեց, որ Արամյանի ելույթի ժամանակ դահլիճում կառավարության շարքում միայնակ մնացած նախարար Վահան Մարտիրոսյանին ընկերակցում էր ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, և թեժ զրուցում էին: Մյուս շարքում զրուցում էին ՀՀԿ-ականներ Կարինե Աճեմյանն ու Ալիկ Սարգսյանը, իսկ նրանցից էլ ետ չէին մնում Վահրամ Բաղդասարյանը, Գագիկ Մելիքյանն ու Գագիկ Մինասյանը»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: