Արթուր Միսակյանը նեղացած է հարազատ կուսակցությունից. նա դադարեցրել է անդամակցությունը ՀՎԿ-ի հետ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության /նախկին ՕԵԿ/ վարչության անդամներից Արթուր Միսակյանը հիասթափված ու նեղացած է հարազատ կուսակցությունից: Ավելին, ըստ մեզ հասած լուրերի՝ նա դադարեցրել է անդամակցությունը կուսակցությանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Միսակյանը, բնականաբար, հերքեց կուսակցությունից դուրս գալու լուրերը, սակայն չթաքցրեց. «Այժմ կուսակցական գործունեությամբ որպես այդպիսին չեմ զբաղվում»:
Չնայած նա վստահեցրեց, թե ՀՎԿ-ականների հետ կապը պահում է, միշտ հանդիպում և շփվում են, սակայն միևնույն ժամանակ շեշտեց, թե այժմ պասիվ շրջան է, և կուսակցական գործունեություն չկա: Ստացվում է՝ փաստացի շարունակում է մնալ կուսակցության անդամ, սակայն գործնականում՝ ոչ»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: