ԱԺ շենքի ջեռուցումը դեռ չի միացվել. խորհրդարանում բավական ցուրտ է
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի շենքում կենտրոնացված ջեռուցումը դեռ չի միացվել: Խորհրդարանում բավական ցուրտ է: Պատգամավորներն աշխատասենյակներում այլընտրանքային եղանակով լուծել են իրենց սենյակների ջեռուցման հարցը` կա՛մ օդորակիչներն են միացնում, կա՛մ կալորիֆերներ։
Ստացվում է, որ ԱԺ-ում խնայում են միայն լրագրողների համար, քանի որ միջանցքները չեն ջեռուցվում, և հայտնի չէ, թե երբ կավարտվեն ջեռուցման համակարգի վերանորոգման աշխատանքները, որը նախկինում էլ թերի էր աշխատում, իսկ հիմա պարզապես շահագործման ենթակա չէ, և ԱԺ-ում պատրաստվում են այն հիմնանորոգել»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: