Բժշկական գիտությունների թեկնածուն պնդում է՝ որդին մահացել է բժիշկների մեղքով
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի բնակչուհի Լաուրա Հովսեփյանը դիմել է «Հայկական ժամանակի» խմբագրություն՝ ահազանգելով, որ ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում իր որդին մահացել է բժիշկների մեղքով:
Նա նշում է, որ այստեղ առաջնորդվում են բացառապես կամայականության և էգոցենտրիզմի սկզբունքներով՝ ոտնահարելով մասնագիտական գործունեություն ծավալելու բարոյական նորմերը, որոնք սպառնալիք են բազմաթիվ հիվանդների կյանքի համար: Իսկ իր որդու՝ Արմեն Ադամյանի մահը նա գնահատում է որպես «անհեթեթ, բոլորովին անսպասելի, զայրացուցիչ և ապշեցուցիչ կորուստ»:
57-ամյա Արմեն Ադամյանը մահացել է 2017 թվականի նոյեմբերի 1-ին՝ հիվանդանոց տեղափոխվելուց կարճ ժամանակ անց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: