Համերգ՝ նվիրված երիտասարդների տոնին
Վաղը՝ նոյեմբերի 17-ին, Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը կերգեն Երևանի պետական համալսարանում, իսկ Արամ MP3-ն ու Սևակ Խանաղյանը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Գարիկի ու Սոնայի համերգը կազմակերպել է ԵՊՀ Ուսանողական խորհուրդը: Ուսխորհուրդը ֆեյսբուքում հայտարարել է, որ միջոցառումը տեղի կունենա ԵՊՀ Մեծ դահլիճում (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ): Կսկսվի 18:30-ին: Ուսխորհուրդը խնդրում է ներկայանալ 10 րոպե շուտ:
Արամ MP3-ի ու Սևակ Խանաղյանի համերգը կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ուսանողության և երիտասարդության տոների առթիվ: Այն կսկսվի 19:00-ին: Մուտքը հրավիրատոմսերով է: Դրանք անվճար են: Կարելի է ձեռք բերել ուսխորհուրդներից կամ Երիտասարդական հիմնադրամի գրասենյակից: