Երկրաշարժի հետևանքով Ստեփանակերտում տուն է վնասվել
Նոյեմբերի 15-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Ստեփանակերտ քաղաքի Ա.Սախարովի 1 հասցեի վնասված տունը բնակեցված չի եղել:
Ըստ տեղեկությունների՝ տան սեփականատերը գտնվում է ծերանոցում և մի քանի տարի է, ինչ տանը չի բնակվում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 15-ին, ժամը 23:48-ին 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել Ադրբեջանում։ Այն զգացվել է Արցախում և ՀՀ տարածքում։