Հայ ծրագրավորողի համահեղինակած հավելվածը մերկ լուսանկարների անվտանգ պահոց է առաջարկում
Nude հավելվածը հնարավորություն է տալիս մերկ և էրոտիկ բնույթի անձնական լուսանկարների անվտանգ պահոց ստեղծել:
Հավելվածը նախատեսված է 21 և բարձր տարիքի օգտատերերի համար: Նրա համահեղինակներից է ազգությամբ հայ Էդգար Խանզադյանը:
The Verge կայքի փոխանցմամբ, Nude-ը առանձնահատուկ է մյուս նմանատիպ հավելվածներից նրանով, որ կիրառելով iOS11-ի CoreML տեխնոլոգիան, այն սկանավորում է սարքավորման պատկերասրահը, նույնականացնում է մերկ լուսանկարները և ավտոմատացված կերպով տեղափոխում այն առանձին անվտանգ պահոց՝ առանց որևէ այլ սերվերի ուղարկելու:
Հավելվածը հասանելի է միայն iOS համակարգի համար: