Բացահայտվել է շուրջ 375 հազար դոլարի արտարժույթի ապօրինի փոխանակման գործարքներ իրականացնելու դեպք (տեսանյութ)
Ոստիկանությունը բացահայտել է շուրջ 375 հազար դոլարի արտարժույթի ապօրինի փոխանակման գործարքներ իրականացնելու դեպք:
Արտարժույթի ապօրինի փոխանակման գործարքներ իրականացնելու կասկածանքով բերման են ենթարկել վաղարշապատցի 47-ամյա Խաչիկ Աշխարյանին:
Նա 5 ամիս առանց համապատասխան լիցենզիայի կատարել է արտարժույթի փոխանակման գործարքներ: