Մահվան ելքով վրաերթ Գյումրիում
Աjsօր՝ նոյեմբերի 16-ին, մահվա ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Հակոբ Ղազարյանը իր վարած մարդատար Газель մակնիշի 0866 Լ համարանիշի ավտոմեքենայով Երևանյան խճուղում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Գյումրի քաղաքի Այգաբաց թաղամասի բնակիչ, 38-ամյա Արտակ Ալեքսանյանին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, որտեղ, սակայն, վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով՝ մահացել է։
Փաստի առթիվ քննչական բաժնում հարոցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։
Վրաերթի վայրում հայտնաբերվել է նաև ձեռնափայտ, որը, ըստ տեղեկությունների, վրաերթի ենթարկվածին էր պատկանում։
Газель-ը սպասարկում է թիվ 22 երթուղին։
Մանրամասներն՝ այստեղ: