ԱԺ-ն առնվազն մինչև 4 օրով ընդմիջեց պետական բյուջեի նախագծի քննարկումները
Խորհրդարանն առնվազն մինչև 4 օրով ընդմիջեց Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները: Ազգային ժողովում պետական բյուջեի նախագծի քննարկմանը ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի եզրափակիչ ելույթից հետո այս մասին հայտնեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Պատգամավորները և խմբակցությունները կարող են առաջարկները ներկայացնել 24 ժամվա ընթացքում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց նա:
Շարմազանովը նաև հավելեց, որ այն պատգամավորները, ովքեր ֆինանսների նախարարի եզրափակիչ ելույթից հետո ելույթ ունենալու անհրաժեշտություն են տեսնում, կարող են քվեարկությունից առաջ կամ հետո վարման կարգի վերաբերյալ խոսք վերցնել: