Բակո Սահակյանն ընդունել է բարերար Նիկոլայ Սարկիսովին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Լիոնում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս, բարերար Նիկոլայ Սարկիսովին: Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը, Հայրենիք-Սփյուռք կապերին վերաբերող մի շարք հարցեր:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Նիկոլայ Սարկիսովին Արցախին մշտապես սատարելու, նրա շենացմանն ակտիվորեն մասնակցելու համար և ԼՂՀ անկախության ճանաչման գործընթացում ունեցած նշանակալի ավանդի համար նրան հանձնել «Վաչագան Բարեպաշտ» մեդալ, որով նա պարգևատրվել էր ի նշանավորումն ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի: