Դեռ գարնանից են մտածել, թե ինչպես լուծեն Վանաձորի ավագանու հարցը. ինչ լուծում են դիտարկում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները դեռևս գարնանից մտմտացել են, թե ինչպես լուծեն Վանաձորի ավագանու շուրջ ստեղծված խնդիրը:
Այն հանգամանքը, որ Վանաձորի ավագանին փոքրամասնությամբ նիստ գումարելով՝ ապօրինություն էր գործում, ի սկզբանե ակնհայտ է եղել, բայց մինչև ՍԴ-ի՝ անցած ուրբաթ կայացրած հայտնի որոշումը, խնդիրը պաշտոնական արձանագրում չի ունեցել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները որպես խնդրի լուծում դիտարկում են խոշորացման անվան տակ Վանաձորում ավագանու նոր ընտրություններ անցկացնելը: Ենթադրվում է, որ առաջիկա երկու ամիսներին Վանաձորի խոշորացման օրենսդրական փաթեթը կներկայացվի խորհրդարանի հաստատմանը:
Օրենսդրական փոփոխությունից հետո Լոռու մարզպետարանն իրավունք կունենա Վանաձորում ավագանու ընտրություններ նշանակել: Այդպիսով՝ հնարավոր կլինի ՍԴ որոշումը ևս շրջանցել՝ ձևացնելով, թե ընտրությունները ընդամենը խոշորացումով են պայմանավորված»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում