Երևան-Աշտարակ ճանապարհին վրաերթի ենթարկվածը հիվանդանոցի ճանապարհին մահացել է, փնտրվում է առեղծվածային 2-րդ մեքենան
Shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ նոյեմբերի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 30-ամյա Արմեն Եզոյանը իր վարած Mitsubishi Grandis մակնիշի AD-620-DA համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող, հետիոտն,Երևանի բնակիչ, 59-ամյա Սեյրան Ղարիբյանին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, այնուհետև Ճանապարհային Ոստիկանության օպերատիվ կենտրոն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, սակայն ճանապարհին Ս. Ղարիբյանը մահացել է։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայրում հավաքվածները ասում էին. «Ճանապարհն ամբողջովին եղել է առանց արտաքին լուսավորության, և միայն վրաերթից որոշ ժամանակ անց լույսերը միացվել են»։
Մանրամասները՝ այստեղ: