Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը հանդիպել են Կրեմլում
Կրեմլում տեղի է ունեցել Ռուսաստանի և Հայաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի հանդիպումը:
Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ զրուցակիցները քննարկել են քաղաքական և տնտեսական ոլորտներում երկու երկրների փոխգործակցության, անվտանգության և հումանիտար ոլորտներում համագործակցության հարցերը:
Վլադիմիր Պուտինը նաև շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին Ռուսաստանում հայկական մշակույթի օրերի բացմանը նվիրված ցուցահանդեսի կազմակերպման ջանքերի համար: