Դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հետևանքով 25 000 մարդ զոհվեց՝ հիմնականում պետության կողմից կառուցված շենքերի անորակության պատճառով
Պարզվել է, որ Իրանում նոյեմբերի 12-ի տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով փլվել են հիմնականում այն շենքերը, որոնք կառուցել է պետությունը։ Զոհերի թիվը հասել է 530-ն է։ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին խոստացել է խստորեն պատժել անորակ շինարարության պատասխանատուներին։
Հայաստանում 1988թ․ դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հետևանքով 25 հազար մարդ զոհվեց՝ հիմնականում պետության կողմից կառուցված շենքերի անորակության պատճառով։ Ոչ ոք չպատժվեց մասսայական սպանության համար։
Ավելին Կարեն Դեմիրճյանը, ում կառավարման շրջանին էր բաժին ընկնում անորակ շենքերի հիմնական մասի կառուցումը, երկրաշարժից մի քանի տարի հետո փառքով վերադարձավ պետական կառավարման ոլորտ՝ զբաղեցնելով Հայաստանի ԱԺ նախագահ պաշտոնը։ 1999թ․ հոկտեմբերի 27-ին ահաբեկիչների կողմից սպանվելուց հետո էլ հերոսացվեց, 1988թ․ մասսայական սպանդը ոչ ոք չի հիշում։
Ահա, այսքան բան պատասխանատվություն պահանջելու մեր մշակույթի մասին:
Դերենիկ Մալխասյան. Ֆեյսբուք