Վանաձորի ավագանին չի լուծարվի, ինչպես կարծում են ընդդիմադիրները
Կարծում եմ, որ Վանաձորի ավագանին չի լուծարվի՝ ինչպես կարծում են ընդդիմադիրները, քանի որ նման պահանջ չի առաջադրված ՍԴ որոշան մեջ: Եվ դրա «օգտին» է խոսում նաև այն փաստը, որ ԱԺ-ն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64 հոդվածի 4-րդ կետի «հակասահմանադրականությունը» պետք է վերացնի ոչ թե անմիջապես, այլ մինչև 2018-ի մարտի 31-ը:
Թեև, ինչպես նախորդ գրառման մեջ էի նշել, այդ կետում հակասահմանադրական որևէ խնդիր ուղղակի չկա: Ըստ այդմ՝ չեմ պատկերացնում, թե ինչ փոփոխություն կարվի, սակայն իշխանությունը «չի հանձնի» հանրապետության երրորդ քաղաքը՝ մեծ ոգի հաղորդելով ընդդիմությանը, այլ դրա փոխարեն օրինացերկրականներին կհրահանգի թարգել ընդդիմություն խաղալը՝ դրանց տեղական ղեկավարին կարգելով փոխքաղաքապետ՝ ինչպես արդեն գրվել է մամուլում:
Վախթանգ Սիրադեղյան. Ֆեյսբուք