Պուտինն ընդգծել է Հայ առաքելական եկեղեցու դերը հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի ձևավորման 300-ամյակին նվիրված հանդիսավոր արարողության մասնակիցներին ողջունելիս հայտնել է, որ այն իսկական հոգևոր կենտրոն է դարձել հազարավոր մարդկանց համար: Այս մասին հայտնում է «РИА Новости»–ն՝ հղում տալով Կրեմլի մամուլի ծառայությունը։
Պուտինն ընդգծել է ՌԴ և ՀՀ ժողովուրդներին դարեր շարունակ կապող ավանդական բարեկամական և բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման գործում թեմի ունեցած ավանդի կարևորությունը։
«Սկսելով իր պատմությունը հեռավոր 1717 թվականին՝ թեմը միավորել է ՌԴ տարածքում գործող հայկական եկեղեցիները, դարձել է իսկական հոգևոր կենտրոն հազարավոր մարդկանց համար և հայ ժողովրդի ինքնաբավ մշակույթի, ավանդույթների և սովորույթների պահպանման կարևորագույն գործոն»,- նշել է Պուտինը: