«ՌԻՕ»-ն՝ «կենդանիների բանտ». հայ օգտատերերին զայրացրել է էկզոտարիում բացելու միտքը
«ՌԻՕ» առևտրաժամանցային կենտրոնի համբավը կտրուկ վատացել է այն լուրից հետո, որ այնտեղ նախատեսվում է էկզոտարիում բացել։
Նորաբաց «ՌԻՕ» կենտրոնում եզակի էկզոտարիում է բացվելու` 600 քառակուսի մետր մակերեսով, որտեղ հազվադեպ կենդանիներ են ներկայացված լինելու։
Ֆեյսբուքյան օգտատերերը «ՌԻՕ»-ն անվանել են «կենդանիների բանտ» ու շարունակում են սոցիալական կայքերում կենտրոնի էջը «մեկ» գնահատել։