Բացարձակ հիմարություն. Մինասյանը՝ Կարապետյանին չբարևելու մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը բացարձակ հիմարություն է որակում մամուլում հրապարակվող տեղեկություններն այն մասին, որ իր և վարչապետ Կարեն Կարապետյանի միջև կան լուրջ հակասություններ, և որ Կարապետյանն իր հետ չի շփվում, և անգամ միմյանց չեն բարևում:
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Մինասյանն ասաց, որ իր և Կարեն Կարապետյանի միջև հակասություն չկա և աշխատանքային հարաբերություններ են:
Ի դեպ, Մինասյանը չբացառեց, որ նման հրապարակումները պատվեր են, սակայն թե ո՛ր շրջանակի կողմից` չասաց: