Կլինի՞ ես որոշեմ, ոչ թե դուք ինձ ուղղորդեք. Կարեն Ավագյանը՝ լրագրողներին
ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Կարեն Ավագյանը հացադուլ հայտարարած ուսանողներին հորդորում է ընդունել ՊՆ առաջարկը և մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին՝ հուզող հարցերին լուծումներ գտնելու համար: Այս մասին նա ասաց ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում:
Հարցին՝ ինչո՞ւ որպես պատգամավոր՝ ինքը չի հանդիպում ուսանողների հետ, լսում նրանց առաջարկները և փորձում համատեղ լուծումներ գտնել, Կարեն Ավագյանը պատասխանեց.
«Չեմ հասկանում ձեր հարցը: Կլինի՞ ես որոշեմ, ոչ թե դուք ինձ ուղղորդեք։ Ես պատգամավոր եմ և իմ գործունեությանը հստակ եմ տիրապետում։ Եթե դրա կարիքը լինի, որ իմ ասելով այդ մարդիկ կդադարեցնեն այդ պրոցեսները, կխոսեմ, շատ մեր գործընկերներ արդեն փորձել են, բայց ապարդյուն», - հավելեց նա։