Ուսանողները դադարեցնում են հացադուլը
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանը հացադուլ հայտարարած ընկերներն կոչ է անում դադարեցնել հացադուլը։
«Կոչ եմ անում մեր մյուս չորս ընկերներին, որ դադարեցնեն հացադուլն ու միանան մեզ, այս պահին մեզ առողջ բանականություն է պետք, որ հասկանանք, թե իրավիճակը ոնց ենք հետագայում կառավարելու», - լրագրողների հետ զրույցում ասաց Վահան Կոստանյանը։
Նա ասաց, որ կզանգի ընկերներին ու կոչ կանի դադարեցնել հացադուլը։
Նրա կոչից հետո հայտարարություն եղավ, որ տղաները դադարեցնում են հացադուլը, կազատեն ԵՊՀ լսարանն ու կմիանան ընկերներին։