Դասադուլավոր ուսանողները փակել են մեքենաների մուտքը ԱԺ
ԱԺ-ում տարկետումը սահմանափակելու վերաբերյալ օրինագծի ընդունումը նշանակում էր, որ այս օրերի ընթացքում ուսանողների ձայնը չի լսվել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանը՝ մեկնաբանելով ԱԺ նիստում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի խնդրահարույց նախագիծի երկրորդ ընթերցմամբ ընդունումը։
«Քանի որ մեր ձայնը ԱԺ-ում չեն լսում, մենք լռության ակցիա ենք սկսում ԱԺ-ի դիմաց»,-ասաց նա՝ շեշտելով, որ իրենք փակել են ԱԺ-ի մեքենաների մուտքը և չեն պատրաստվում տեղի տալ։ Ապա ցուցարարները որոշեցին փակել ընդհանրապես մեքենաների մուտքը դեպի Դեմիճյան փողոց։
Նշենք, որ նախօրեին ցուցարար ուսանողներից 5-ը հացադուլ են հայտարարել: Ուշ երեկոյան նրանցից մեկի առողջական վիճակը վատացել է և նա դադարեցրել է հացադուլը:
Բացի այդ, ԵՊՀ-ի առջև նստացույց էր սկսվել, որը շարունակվելու է նաև այսօր: