Եթե նրանք գողական են, ուրեմն ես էլ կասմանավտ եմ. «Արմավիր» ՔԿՀ պետի արձագանքը
«Ժամանակ» թերթը գրում է. ««Արմավիր» ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանը բացառում է, որ «Արմավիր» ՔԿՀ-ում արտոնյալ պայմաններում գտնվող դատապարտյալներ կան:
«Եթե մի մասնաշենքում պատիժ են կրում և՛ իրավապահ համակարգի նախկին աշխատակիցներ, և՛ սովորական քրեական գործերով դատապարտված անձինք, և՛ ցմահ դատապարտյալներ, պրոբլեմատիկ դատապարտյալներ, և եթե նրանք գողական են, ուրեմն՝ ես էլ կասմանավտ եմ:
ՔԿՀ-ն կենդանի աշխատող օրգանիզմ է։ Կալանավորը առավոտյան գնում է դատարան, դատարանում վճիռ է լինում, և նա արդեն երեկոյան տեղափոխվում է այլ խուց։ Սա ամենօրյա պրոցես է։ Ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել»,- «Ժամանակ»-ին ասաց ՔԿՀ պետը՝ արձագանքելով մամուլի այն հրապարակումներին, թե «Արմավիր» ՔԿՀ ղեկավարությունը որոշել է «գողականների» համար հատուկ շենք հատկացնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: