Ռոնալդուի սիրելին նորածին դստեր առաջին լուսանկարն է հրապարակել
Մոդել Ջորջինա Ռոդրիգեսը, ով մայրացել է երկու օր առաջ և Կրիշտիանու Ռոնալդուին չորրորդ երեխան պարգևել, «Instagram»-ի իր էջում լուսանկար է հրապարակել երեխայի հետ, ում անվանակոչել են Ալանա Մարտինա:
«Մենք շատ երջանիկ ենք և Աստծուն շնորհակալ մեր Ալանա Մարտինայի առողջության համար հոգ տանելու համար, ինչպես նաև երեք երեխաների, ում ևս ցանկանում եմ գրկել և համբուրել»,- գրել է նա: