Ուսանողների գործողություններում էմոցիան շատ է. Լևոն Մկրտչյան
Կրթության և գիտության նախարարը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրինագծի կասեցման համար հիմքեր չի տեսնում: Լևոն Մկրտչյանը կարծում է, որ ուսանողների գործողություններում էմոցիան շատ է։
«Պետք է փորձել այնպես անել, որ էմոցիային տուրք չտրվի։ Վարչապետի հետ միասին, երբ ընդունեցինք երիտասարդներին, ասացինք, որ օրենքի ընդունումից հետո մոտ 70 ենթաօրենսդրական ակտ պետք է ընդունվի ու բոլոր խնդիրները քննարկվելու են»,-նշել է նա և հավելել, որ օրինագծի ընդունումը հապճեպ չէր։
Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ այն անցել է բոլոր ընթացակարգերը: Օրինագծի կասեցման համար որևէ հիմք չկա: «Օրենքը ընթացակարգով գնում է, ԱԺ-ի տիրույթում է, ես չեմ կարծում, որ որևէ հիմք կա»,- եզրափակեց ՀՀ ԿԳ նախարարը։