Հացադուլավորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է
Տարկետման իրավունքի վերացման դեմ պայքարող ուսանողներից Լևոնի ինքնազգացողությունը, ով 4 այլ ուսանողների հետ այսօր հացադուլ է հայտարարել ԵՊՀ-ում, վատացել է։
Համալսարան շտապ օգնություն է մեկնել։ Ուսանողին բուժօգնություն են ցույց տվել: Բժիշկները նշել են, որ նրա ինքնազգացողությունը վատացել է ամբողջ օրը սնունդ չընդունելու հետևանքով և խորհուրդ են տվել չշարունակել հացադուլը։
Հացադուլ հայտարարած ուսանողներից Դավիթ Պետրոսյանի փոխանցմամբ՝ իրենք նկատել են, որ Լևոնն իրեն վատ է զգում, և առաջարկել դուրս գալ:
Հացադուլ հայտարարած 5 ուսանողները գտնվում են ԵՊՀ լսարաններից մեկում և հրաժարվում են դուրս գալ, մինչև իրենց պահանջները չկատարվեն: