Չկա նման բան, ոչ մի զիջման մասին խոսք չկա. Արգամ Աբրահամյան
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանը, հերքում է շրջանառվող լուրերը, որ Աբրահամյանները դիրքերը զիջել են, և նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունները վերջակետել են նրանց տիրապետությունը:
«Չկա նման բան, ոչ մի զիջման մասին խոսք չկա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ա.Աբրահամյանը:
Ըստ նրա` ՏԻՄ ընտրությունների ժամանակ Արտաշատում իրենց համար ընդունելի թեկնածու է եղել, և սատարել են նրան:
Հիշեցնենք, որ Արտաշատի քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ական Կարեն Բենիամինյանը, որն Արգամ Աբրահամյանի՝ պատգամավոր ընտրվելուց հետո նշանակվել էր Արտաշատի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար:
Մանրամասները՝ այստեղ: