Միայն Հայաստանում է, որ գրանտ բառը վատ է ընդունվում, քանի որ միայն Հայաստանում են գրանտ ստացողները հակապետական սոված շներ
Ամբողջ աշխարհի վրա երևի միայն Հայաստանում է, որ գրանտ բառը վատ է ընդունվում, քանի որ ամբողջ աշխարհի վրա միայն Հայաստանում է, որ գրանտ ստացողների մեծ մասը հակապետական սոված շներ են ու ամբողջ կյանքում չեն տեսել պատից կախ միանգամից տեսել են ճակատից կախ ու հանուն մեկ աման օրվա լափի պատրաստ են ցանկացածի համար համբալություն անեն:
Գրանտ տվողն էլ տեսնում է, որ սրանք սրբություն չունեցող անտեր շներ են, չնայած շան հետ համեմատելը վիրավորանք է շների համար, բռնում ու ինչքան սրբապիղծ բան կա սրանց վզներին է դնում:
Նայում ես, շատ քիչ տոկոս են կազմում այն գրանտները, որոնց շնորհիվ իրոք լուրջ գործ է արվել երկրում, մնացած մասը գրպանվել են տարբեր կազմակերպությունների ղեկավարների և կայքերի գլխավոր խմբագիրների կողմից:
Սրանցից ամեն մեկը դեմքին արդարության մարտիկի դիմակ է դրել ու սկսել ազգի դավաճանությամբ զբաղվել: Մեկը անիմաստ ակցիա է կազմակերպել, փող լափելու համար մարդկանց իրար խառնել, իրար դեմ հանել: Մյուսը պետական դավաճանությանը հավասար հոդվածներ է գրել, իբր արդարություն վերականգնող լրագրող ու կայք է խաղացել: Սակայն այս ամենը անզեն աչքով երևում են, թե իրականում ինչի համար է արվում , երբ որոշակի ժամանակ անց գրանտը վերջանում է կամ պայմանագրով սահմանված ժամկետը ավարտվում է, սրանք մոռանում են և ակցիան, և հոդվածները:
Ափսոս, որ անինքնասեր երկրի դավաճանների ձեռքում ավելի թասիբով մարդիկ դառնում են խաղալիք, որոնք այդպես էլ գլխի չեն ընկնում թե իրականում ինչ է կատարվում:
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք