Գիտեի, որ բարդ կլինի, բայց չէի կարող բաց թողնել այս մարտահրավերը. Հենրիխ Մխիթարյան
«Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը հրապարակել է ևս մեկ հատված Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին նվիրված ֆիլմից:
«Գիտեի, որ բարդ կլինի, քանի որ ինձ սպասում էին նոր թիմ, նոր կենսակերպ, նոր մարզիչ, նոր ակումբակիցներ: Չէի կարող բաց թողնել այս մարտահրավերը: Չէի ցանկանա հետագայում ափսոսալ չարածի համար: Եթե դու օգտագործում ես հնարավորություններդ՝ հասնելով նպատակներիդ և իրագործելով երազանքներդ, ապա դառնում ես ավելի ուժեղ:
Կարիերայիս ընթացքում միշտ առաջընթաց եմ ունեցել և ակումբներն էլ փոխել եմ քայլ առ քայլ: Ես միշտ գիտեի, որ պետք է ավելիին հասնեմ: Եթե հաջողության էի հասնում մի թիմում, ապա ձգտում էի առաջ գնալ: Այդպես հայտնվեցի Մանչեսթերում: Այժմ ցանկանում եմ հաջողության հասնել այստեղ»,- ասել է Մխիթարյանը: