Հայաստանը դուրս է մնացել ազատ համացանց ունեցող երկրների շարքից
Freedom House միջազգային իրավապաշտպան ընկերությունը հրապարակել է համացանցի ազատություն 2017-ի զեկույցը, որում Հայաստանը դուրս է մնացել ազատ համացանց ունեցող երկրների շարքից:
Freedom House-ի նման գնահատականը պայմանավորված է իրավապահ մարմինների կողմից հակակառավարական ցույցերի ժամանակ ցուցարարների, լրագրողների և այդ իրադարձությունները լուսաբանող մարդկանց նկատմամբ բռնության կիրառմամբ:
Իսկ քաղաքական և քաղաքացիական ազատությունները պահպանող երկրների շարքում Հայաստանը ստացել է առավելագույնը 100 միավորից 45-ը և ճանաչվել Եվրասիական տնտեսական միությունում ամենաազատ երկիրը:
Նշենք, որ 2016-ի զեկույցում Հայաստանը ներառված էր ազատ համացանց ունեցող երկրների շարքում: