Լավրովը կայցելի Երևան և Բաքու
Սերգեյ Լավրովը կայցելի Երևան և Բաքու։
«Առաջին հերթին այդ այցելությունները նվիրված են Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին։
Օրակարգը ներառելու է երկկողմ համաձայնագրեր, յուրաքանչյուր երկրի հետ դրանք տարբեր են։ Կխոսենք նաև միջազգային խնդիրների մասին, այդ թվում՝ կփորձենք հասկանալ, թե Հայաստանի և Ադրբեջանի վերջին հանդիպումից հետո ուր ենք հասել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում գործադրվող ջանքերի առումով»,– Մավրիկիայի Հանրապետության տարածաշրջանային և արտաքին առևտրի նախարար Ս. Լաչմինարաիդուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։