Ռուսաստանի ռազմական պաշտպանությունը ապացուցել է «ԱՄՆ-ի և ԻՊ-ի համագործակցությունը» վիդեոխաղից լուսանկարով (լուսանկարներ‚ տեսանյութեր)
ՌՖ Պաշտպանության նախարարությունը հրապարակել է «անհերքելի ապացույց ԱՄՆ-ի կողմից ԴԱԻՇ-ի զորաջոկատների համար պաշտպանություն ապահովելու մասին»: Ցուցադրություններից մեկը AC-130 Gunship Simulator: Special Ops Squadron վիդեոխաղից սքրինշոթ է եղել: Մնացյալ 4 լուսանկարները Իրաքի Ռազմական պաշտպանության կայքից են վերցրել: Այս մասին հայտնում է Настоящее Время-ն:
Մոտավորապես մեկ ժամ անց թվիթթերի ռուսերեն‚ անգլերեն և արաբերեն հաղորդագրությունները‚ ֆեյսբուքի հրապարակած նյութը ջնջվել են:
Ինչպես հավաստիացնում էին ռուսական զինված ուժերը‚ իրենց կողմից հրապարակված կադրերը արված են եղել նոյեմբերի 9-ին: Դրանք ներառում էին ԻՊ ավտոմոբիլային շարք‚ որն ուղևորվումն է Աբու-Քեմալ քաղաքից դեպի սիրիաիրանական սահման:
«Գրոհայինների անվտանգ դուրս բերման համար կոալիցիայի ինքնաթիռները փորձել են խանգարումներ ստեղծել Ռուսաստանի օդային պաշտպանության համար (մտել են Աբու Քեմալի շրջակայքի 15 կմ տարածք)‚ ինչից կոալիցիայի ինքնաթիռների թռիչքը տվյալ տարածքում արգելվել էր և հաստատվել Համատեղ օդային գործողությունների կենտրոնի կողմից Քաթարում»‚ - պարզաբանել է ռուսական ռազմական պաշտպանությունը:
Կեղծ լուսանկարը բացահայտել են Conflict Intelligence Team-ի մասնագետները: Որպես ապացույց նրանք հրապարակել են խաղի Youtube-ի տեսանյութը: