Դավիթ Պետրոսյանը բացատրեց, թե ինչ կապ ունի «Ելք»-ի պատգամավորը «Հանուն գիտության զարգացման»-ի հետ
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները արդեն 6-րդ օրն է, ինչ դասադուլ են իրականացնում և կոչ անում բոլորին միանալ իրենց պայքարին: Նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն իր 4 ընկերների հետ միասին այսօր ԵՊՀ լսարաններից մեկում հացադուլ հայտարարեց:
Նա հեռախոսակապի միջոցով «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձավ այն հարցին, թե ովքեր են կանգնած իրենց շարժման հետևում: Դավիթը նախ վստահեցրեց, որ որևէ ուժ իրենց ետևում կանգնած չէ, բայցև անդրադարձավ այն հրապարակումներին, թե ինչ կապ ունի «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրքոյանն իրենց նախաձեռնության հետ: Ըստ Դավիթ Պետրոսյանի, Միրզոյանը 2004թ.-ից «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ է և ըստ Դավիթի, Միրզոյանի մոտ գաղափարական փոփոխություններ չեն եղել:
Ի դեպ, նա նաև հայտարարեց, որ այս օրենքով տարկետման ինստիտուտը ոչ թե վերանում է, այլ սահմանափակվում է: