Կոչ եմ անում ուրիշի վրա ցեխ չշպրտել. Շարմազանով
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր Ազգային ժողովում «Զինվորական ծառայության և զինվորական կարգավիճակի մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ հայտարարեց, որ ուսանողների կողմից իրականացվող բողոքի ակցիաները իրենց իրավունքն է։
«Ուսանողների կողմից իրականացվող դասադուլը, հացադուլը իրենց իրավունքն է։ Մի բան կարող եմ ասել՝ իշխանությունը միշտ պատրաստ է եղել լսելու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու կարծիք։ Դրա համար ենք մենք նրանց առաջարկել ընդգրկվել աշխատանքային խմբում, որը կաշխատի այս օրենքից բխող 70 որոշումների մշակման վրա», - հայտարարեց Շարմազանովը։
Նա հորդորեց չհակադրել կրթության, գիտության խնդիրները անվտանգության հիմնախնդիրների հետ։ «Եվ նաև կոչ եմ անում ուրիշի վրա ցեխ չշպրտել», - հավելեց ԱԺ փոխնախագահը։