Նաղդալյանի 3G-ն չի անջատվել, պետական բյուջեի հաշվին 2 միլիոնի խոսել է
«Հեռախոսս փչացած է եղել, տեխնիկական խնդիր է եղել, 3G-ն անջատված չի եղել, դրանից է եղել»: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պետական բյուջեի միջոցների հաշվին շուրջ 2 միլիոնի հեռախոսով խոսելու փաստը իբրև թե փորձեց արդարացնել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն այս տարվա մայիսին իր ծառայողական բջջային հեռախոսով 2 մլն դրամի զանգեր է արել, և դա վճարել է պետբյուջեից:
Լրագրողների այն հարցին, թե մամուլում լուրեր էին տարածվել, որ նա այդ գումարով խոսել է Չինաստանում գտնվող որդու հետ՝ Նաղդալյանը այդպես էլ չմեկնաբանելով հեռացավ: