Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. 54–ամյա վարորդը 06-ով բախվել է ձիուն և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում. ձին սատկել է, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Samshyan.com-ը գրում է.Երեկ՝ նոյեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ, 54-ամյա Արամ Հարությունյանը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապահի 12-րդ կմ հատվածում իր վարած ВАЗ 2106 մակնիշի 30 ԼՍ 113 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ձիու: Բախումից հետո ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում: Վարորդ Ա. Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է սատկած ձիու տիրոջ ինքնությունը: