Աշխարհի ամենաթանկ մեքենաներից 103-ամյա «Պեժո»-ն վաճառվել է 7 միլիոն դոլարով
«Bonhams» աճուրդի տանը տեղի ունեցած աճուրդում վաճառվել է աշխարհում ամենաթանկարժեք ֆրանսիական մեքենաներից մեկը՝ «Peugeot L45 Grand Prix Two-Seater»-ը, որը 1914 թվականի արտադրության է: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Մեքենան, որը ժամանակին մասնակցել է Ինդիանապոլիսում ավտոմրցաշարերի, գնել են 7 միլիոն 260 հազար դոլարով:
Աճուրդում նվազագույն գինը եղել է մեկ միլիոն դոլարը: Ավտոմրցաշարային «Պեժոն» պահպանել է իր օրիգինալ տեսքը և ուժային կարողությունները: Ավտոմեքենան 4-ցիլինդրանոց շարժիչ ունի՝ 4.4 լիտր ծավալով, 112 ձիաուժով:
Ենթադրվում է, որ սա մինչև մեր օրեր պահպանված երկու «L45» մոդելներից մեկն է: