Բորտուղեկցորդուհին Չինաստանում ընկել է ինքնաթիռից և կոտրել ողնաշարը (տեսանյութ)
Նոյեմբերի 10-ին Ֆուչժոու Չանլե օդանավակայանում չինական «Xiamen Air» ավիաընկերության բորտուղեկցորդուհին ինքնաթիռի սրահ ուտելիք տանելիս ընկել է ինքնաթիռի և սանդուղքի մեջտեղի ճեղքի մեջ: Տեղի ունեցած կադրերը հրապարակվել է «Daily Mail»-ի թվիթերյան էջում:
Նշվում է, որ բորտուղեկցորդուհին ընկնելու հետևանքով կոտրել է ողնաշարը: