Արա Բաբլոյանն ընդունել է ֆրանսիացի սենատորին
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի անդամ Քրիստոֆ-Անդրե Ֆրասսային:
Ողջունելով սենատորի այցը Հայաստան՝ Արա Բաբլոյանն անդրադարձել է հայ-ֆրանսիական հարաբերություններին, որոնց հիմքում ընկած են երկու ժողովուրդների միջև պատմամշակութային բազմադարյան կապերը:
Արա Բաբլոյանը գոհունակությամբ փաստել է երկու երկրների միջև առկա միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով բարեկամական խմբերի նշանակալի ավանդն այդ գործում:
Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է ահաբեկչության դեմ պայքարի խնդիրներին, աշխարհում խաղաղության ամրապնդմանն առնչվող հարցերին և ֆրանկոֆոն երկրների ջանքերն այս հարցերում միավորելուն:
Քրիստոֆ-Անդրե Ֆրասսան իր խոսքում նշել է, որ ՀՀ Ազգային ժողովը և Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատները սերտորեն և դինամիկ համագործակցում են:
Սենատորի գնահատմամբ՝ երկու ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի և այսօր էլ գտնվում է բարձր մակարդակի վրա:
Քրիստոֆ-Անդրե Ֆրասսան անդրադարձել է գալիք տարի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության՝ Հայաստանում անցկացվելիք գագաթաժողովին՝ կարևորելով այդ իրադարձությունը թե՛ Ֆրանսիայի, թե՛ Հայաստանի համար:
Ֆրանսիացի սենատորն հատկապես ընդգծել է ֆրանկոֆոն երկրների ղեկավարների հանդիպումների կարևորությունը, որոնք պետք է ընթանան բուն գագաթաժողովին զուգահեռ:
Հանդիպման ավարտին Արա Բաբլոյանը և Քրիստոֆ-Անդրե Ֆրասսան քննարկել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի անցկացմանը վերաբերող կազմակերպչական հարցեր:
Հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը: