Դարձել ենք 1-ին դասարանցու ամուսնալուծված ծնողների հարաբերությունների մատաղացուն. դպրոցի տնօրենը՝ սկանդալի մասին
Տեղեկություն էր տարածվել, որ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում աշակերտները առաջին դասարանցի Մ.Ա. Ս.-ի ձեռքերը «սկոտչով» կապել են ու կտրել թարթիչները, երեխայի մայրն էլ հայտարարել էր, թե պատրաստվում է դիմել ոստիկանապետին, ԿԳ նախարարին և Երևանի քաղաքապետին: Aravot.am-ը կապվել է դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանի հետ, որը մեր զանգելու պահին ոստիկանությունում բացատրագիր էր գրում, որից հետո պետք է բացատրագիր գրեր նաև Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունում:
Տիկին Խոսրովյանը շրջանառվող պատմությունը ֆիլմի սցենար որակեց, իսկ կատարվածը հետևյալ կերպ բնորոշեց. «Դարձել ենք առաջին դասարանցու ամուսնալուծված ծնողների հարաբերությունների մատաղացուն»: «Երեխային մեր դպրոց են բերել մասնավոր դպրոցից, դպրոցի տնօրենը շատ խնդրեց, որ վերցնենք, և բնականաբար, ցանկացած երեխայի ճակատագիրը մեզ համար շատ թանկ է: Ինքը ասաց, որ երեխան խանգարում է դասերին, իսկ իրենց մոտ մասնավոր դպրոց է, ծնողները գումար են վճարում, և այլն, և ես ստիպված երեխային ընդունեցի: Հետո իմացանք երեխայի ճակատագրի մասին. նա ծնվել է Հունաստանում, ծնողները բաժանված են:
Շաբաթվա որոշակի օրերին մոր մոտ է մնում, մյուս օրերին` հոր մոտ: Գիտեմ, որ հայրը շատ ուշադիր է, վարորդ է վարձել, որը երեխային տանում-բերում է: Մենք ավելի շատ շփվել ենք վարորդի հետ: Քանի որ ողջ սեպտեմբեր ամիսը դիտարկման շրջան է, մենք արդեն տալիս ենք անուններ, թե որ երեխան ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, դրա հիման վրա ուղղորդեցինք գնահատման կենտրոն:
Քանի որ իր բժշկական թղթերը դեռ Մոսկվայից չէին ուղարկվել, երեխայի գնահատման պրոցեսը հետաձգվում էր: Չնայած դրան, մեր հոգեբանը, հատուկ մանկավարժը, լոգոպեդը իր հետ աշխատում էին: Չորեքշաբթի օրը սոցմանկավարժն անցնում է մարմնի մասերը, գլուխ աչք, թարթիչ և այլն: Երեխան հարցնում է` իսկ հոնքերը կտրո՞ւմ են, սոցմանկավարժն ասում է, իհարկե ոչ, չի կարելի, տղա ջան:
Երեխան ասում է, որ իր թարթիչները կտրել է, որովհետև ուզում էր իր թարթիչների գույնն իմանալ: Հարցնում է ` որտե՞ղ ես կտրել, երեխան պատասխանում է` մամայի մոտ
Մանրամասները՝ այստեղ: