Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում միջադեպի հետ կապված
Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Ջոն Կիրակոսյանի դպրոցում միջադեպի մասին հրապարակումների հիման վրա: Այս մասին տեղեկացրել են ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ նոյեմբերի 8-ին Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում երեք առաջին դասարանցիներ իրենց համադասարանցուն, ով Հունաստանի քաղաքացի է, կապել են, ծեծի ենթարկել, ապա կտրել թարթիչները:
Երեխայի մայրը պատրաստվում է դիմել ոստիկանապետին և քաղաքապետ Տարոն Մարգարյանին: