Ինչքա՞ն կարելի է նույն թեմայով դեմագոգիան առաջ տանել
Մի շաբաթ առաջ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակեց Նիկոլ Փաշինյանի գրության պատասխանը, որտեղ թվում էր՝ բոլոր հարցերի պատասխանները սպառիչ տրված էին:
Հիմա զարմանալի է՝ մեկ շաբաթ անց, երբ բոլոր հետաքրքրվողներն արդեն կարդացել և ծանոթացել էին պատասխան նամակի բովանդակությանը, ու սեփական աչքերով տեսել էին պարզաբանումը, որ բոլոր հիմքերը կան, ինչու հանկարծ Նիկոլը որոշեց թեման նորից բացել:
Եթե Նիկոլն արտերկրում էր, նոր-նոր ծանոթացել է թեմային, պետք է տեղյակ պահել, որ բավականին ուշացել է: Իսկ եթե այնուամենայնիվ պատճառը երկրից բացակայելը չէ, մնում է հարց տալ՝ ինչքա՞ն կարելի է նույն թեմայով դեմագոգիան առաջ տանել:
Հ.Գ. Ովքե՞ր խնդրի առարկա նամակի բովանդակությանը ծանոթ չեն, դնում եմ հղումը: