Ուղևորն ինքնաթիռի մեջ մահացել է
Այսօր ղազախական «Էյր Աստանա» ավիաընկերության ինքնաթիռում‚ որն իրականացնում էր ներքին թռիչք, ուղևոր է մահացել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ավիափոխադրողի տվյալներով‚ ինքնաթիռը մեկնել է Շիմկենտից Աստանա և վերադարձել օդանավակայան՝ ուղևորի ինքնազգացողության վատթարացման պատճառով:
«Ավիաընկերության աշխատակիցները կատարել են սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումներ ինքնաթիռում: Ժամանումից հետո շտապ օգնության բժիշկները հիվանդին ուսումնասիրելուց հետո հաստատել են նրա մահը»,- նշվում է հաղորդագրության մեջ: