Տղամարդը հարձակվել է «Ոսկե Տակառ Ալկո» ՍՊԸ-ի տնօրենի վրա
Shamshyan.com-ը հայտնում է.
Երեկ՝ նոյեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 23:40-ի սահմաններում «Արամյանց» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի բնակիչ, 45-ամյա Սամվել Պետրոսյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Մալաթիա վարչական շրջանից:
Վերջինս էլ վերին և ստորին շրթունքի պատռված վերք ախտորոշմամբ բուժօգնության է դիմել նշված բժշկական կենտրոն:
Վիճաբանության ժամանակ Սամվել Պետրոսյանը Սերգեյ Պետրոսյանի կողմից ստացել է նաև սպառնալիքներ, ով ասել է, որ դանակով կհարվածի նրան:
Սամվել Պետրոսյանը աշխատում է «Ոսկե Տակառ Ալկո» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն: Ոստիկանները հայտնաբերել են տնօրենին ծեծի ենթարկած Ս. Պետրոսյանին և տեղափոխել են «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոց:
Մանրամասներն՝ այստեղ: