Ուսանողները վերսկսել են դասադուլը
Տարկետման իրավունքի վերացման դեմ պայքարող դասադուլավոր ուսանողներն այսօր առավոտից նորից վերսկել են իրենց դասադուլը:
Նրանք այս պահին դեռեւս գտնվում են Երեւանի պետական համալսարանի շենքի առջեւ, որտեղից պետք է երթ սկսեն: Հիշեցնենք, որ ուսանողների ակցիան արդեն մի քանի օր է՝ շարունակվում է: Նրանք այս ընթացքում հանդիպել են ՀՀ վարչապետի, կրթության եւ գիտության ու պաշտպանության նախարարների հետ, սակայn իրենց ակցիան չի դադարել: