Արգենտինական ինքնաթիռը բախվել է դրոնին
Արգենտինայի Բուենոս Այրեսի օդանավակայանում նոյեմբերի 11-ին Aerolineas Argentinas ընկերության Boeing 737-800 ինքնաթիռը վայրէջք կատարելիս բախվել է դրոնին: Այս մասին հայտնում է Korrespondet.net-ը՝ հղում կատարելով La Nacion-ին:
Ինչպես հայտնում է ընկերությունը, ինքնաթիռը «աննշան վնաս է կրել»: Օդանավի ղեկավարը բացատրել է, որ դրոնը բախվել է ինքնաթիռի քթին:
Քանի որ նմանատիպ հեռակառավարվող թռչող սարքերը օդանավակայանին մոտ օգտագործել չի կարելի, դեպքի առթիվ հետախուզություն է սկսվել: