Գյումրիում կանցկացվի տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը նվիրված համաժողով
Նոյեմբերի 17-18-ը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կանցկացվի «Մարզերի հզորացումը՝ բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» խորագիրը կրող համաժողովը, որին կմասնակցեն տեխնոլագիական ոլորտի 140 երիտասարդ Հայաստանի բոլոր մարզերից:
Համաժողովի նպատակն է բարենպաստ միջավայր ստեղծել բարձր տեխնոլոգիաների նախագծման, ձեռներեցության զարգացման համար: Միջոցառման ընթացքում կներկայացվի Շիրակի մարզի փորձը, կքննարկվեն առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղիները, կլինի փորձի փոխանակումը մյուս մարզերի ներկայացուցիչների հետ:
Համաժողովն իրականցվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի նախաձեռնությամբ՝ «Հայ օգնության ֆոնդի», Հայաստանում ԵՄ պատվիրակության, Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության կողմից համաֆինանսավորվող և ԳՄՀԸ-ի կողմից իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ: